Մեր մասին

"Ֆիլիշին' ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին` Սուրեն Հակոբյանի կողմից: Ընկերությունը երկար տարիներ շարունակ շինարարության ոլորտում հանդիսանում է առաջատար կազմակերպություններից մեկը Հայաստանում, որն իրականացնում է բոլոր տեսակի շինարարական աշխատանքներ՝ նախագծում և կապիտալ շինարարություն, հիմնանորոգման, սանտեխնիկական, ջեռուցման համակարգերի տեղադրում, էլեկտրամատակարարման, բնակարանների ներքին հարդարման  և այլ աշխատանքներ:

Կազմակերպությունն օգտագործում է նորագույն սարքավորումներ՝ շարունակաբար ավելացնելով դրանց  որակական հատկանիշները:

Ընկերությունը Տավուշի մարզում հիմնել է մեծ արտադրական բազա, որի մեջ ընդգրկված է բետոնի արտադրություն, խճի և ավազի ջարդման և լվացման հոսքագիծ: Արտադրական բազայում ստեղծվել է լաբորատորիա, որտեղ ընկերությունը ծավալել է ծանր ու թեթև տեսակի բարձրորակ բետոնի արտադրություն, ինչը նպաստում է մարզում շինարարության զարգացմանը:

"Ֆիլիշին" ընկերության կողմից իրականացվող բոլոր նախագծերին միավորում է անձնակազմի բարձր մասնագիտական որակավորումը, ինչպես նաև աշխատանքին ստեղծագործական կերպով մոտենալը: Ընկերությունը յուրաքանչյուր պատվիրատուի հանդեպ ցուցաբերում է յուրահատուկ մոտեցում՝ առաջարկելով անհատական և յուրօրինակ լուծումներ:

Ընկերությունը շարունակաբար մեծացնում է աշխատակիցների քանակը, և շնորհիվ մարզերում ծավալած ակտիվ գործունեության "Ֆիլիշին" ընկերությունում աշխատում են ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև տեղի մասնագետները:

Հարկ է նշել, որ 'Ֆիլիշին' ընկերության գործունեությունը լիցենզավորված է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից:

Գործընկերներ