Նորություններ /

Երևանում բացվել է վաստակավոր շինարար Էդիկ Հակոբյանի հուշատախտակը

Երևանում բացվել է վաստակավոր շինարար Էդիկ Հակոբյանի հուշատախտակը

20.10.2015

Կորյունի 5 հասցեում սույն թվականի Հոկտեմբերի 20-ին բացվել է անվանի հայ շինարար Էդիկ Հակոբյանի անվան հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Հուշատախտակը դրվել է հենց այնտեղ, որտեղ ապրել է հայ շինարարը:

Հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են եղել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Երևանի ավագանու անդամներ, շինարարական կազմակերպությունների ղեկավարներ, ընկերներ, մտերիմներ և այլոք:
Հուշատախտակի բացման պատիվը տրվել է վաստակավոր շինարար Էդիկ Հակոբյանի եղբոր որդուն, ով ժառանգաբար նույն կոչման կրողն է՝ Ֆիլիշին ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Հակոբյանին և նրա որդիներին:

Եդիկ Հակոբյանը աշխատել է 1960-ական թվականներից և մայրաքաղաքի շատ գեղեցիկ շենքերի շինարարության և առաջին ստորգետնյա անցումների համար երեվանցիները պարտական են հայ շինարարին :

Գործընկերներ